Կարծիք

16.02.2015 14:23


«Սա էլ է անցնելու, ու մնալու են միայն ձեր ամոթն ու խայտառակությունը»

«Սա էլ է անցնելու, ու մնալու են միայն ձեր ամոթն ու խայտառակությունը»

Նրանց, ովքեր այս օրերին պաշտպանության տակ են առել Սերժ Սարգսյանին եւ անգամ վիրավորում են ԲՀԿ-ին եւ ընդդիմությանը, պարզապես ցանկանում եմ հիշեցնել Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը:
Երբ նա հասկանում է, որ հեռանում է այս աշխարհից, խնդրում է, որ հուղարկավորելիս ձեռքերը բարձրացրած տանեն: Հարցնում են՝ տեր, ինչի՞ համար, իսկ նա պատասխանում է, որ բոլորը տեսնեն, որ նույնիսկ ես այս աշխարհից բան չեմ տանում:
Հիմա ձեզ եմ ասում՝ սա էլ է անցնելու, ու մնալու են միայն ձեր ամոթն ու խայտառակությունը: Քանի դեռ ուշ չէ, կա՛նգ առեք: Մտածե՛ք գոնե ձեր արժանապատվության մասին:
Հ.Գ. Չարդարանաք, թե երեխա ենք պահում, տուն ենք պահում....

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը