Կարծիք

16.02.2015 14:17


«Ոչ բոլոր ՀՀԿ-ականներն են իրենց «ճղում» Սերժի համար»

«Ոչ բոլոր ՀՀԿ-ականներն են իրենց «ճղում» Սերժի համար»

Համացանցում այսօր դժվար է գտնել մարդկանց, ովքեր չեն օգտվում իշխանական կերակրատաշտից, բայց պաշտպանում են Սերժ Սարգսյանին և նրա կուսակցությանը: Հանրապետական գործիչների բոլոր քննադատական խոսքերն ուղղվում են իրենց իսկ դեմ: Հանրապետականների բոլոր քննադատական խոսքերը միայն ԲՀԿ-ի ժողովրդականությունն են ավելացնում:

Սերժ Սարգսյանն ունի զրոյական լեգիտիմություն, և պարզ է, որ այս իրավիճակում իր և իր թիմակիցների բոլոր խոսքերը պետք է հակառակ էֆեկտն ունենան: Մարդիկ այնքան են զզված այս իշխանություններից, որ եթե այս իշխանությունները քննադատում են որևէ մեկին, ապա այդ «որևէ մեկը» դառնում է սիրելի և ընդունելի ժողովրդի կողմից: Ընդամենը կոչ անեմ բոլորին՝ այս իրավիճակում չիջնել Սերժի և նրա թիմակիցների մակարդակին և անձնական վիրավորանքների դաշտ չտեղափոխել քաղաքական բանավեճը:

Հ.Գ. Եթե նկատել եք, ոչ բոլոր ՀՀԿ-ականներն են իրենց «ճղում» Սերժի համար: Շատերն ուղղակի լռում են, չեն պատասխանում իշխանական լրագրողների սադրիչ հարցերին: Իրենք դա անում են այն պարզ պատճառով, որ ամաչում են Սերժի և նրա արածների համար: Ասածս այն է, որ այսօր նույնիսկ ՀՀԿ-ում ոչ բոլորն են կիսում Սերժի մոտեցումները: Իսկ դա ավելի մեծ շանս է տալիս մեզ բոլորիս, և մենք պետք է օգտագործենք ՀՀԿ-ի ներսի գզվռտոցը, որպեսզի գործընթացը տանենք դեպի հաղթական ավարտ:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը