Տնտեսական

16.02.2015 14:08


Նաիրիտցիներին չի գոհացրել Ե. Զախարյանի պատասխանը (տեսանյութ)

Նաիրիտցիներին չի գոհացրել Ե. Զախարյանի պատասխանը (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր՝ ժամը 11:00-ին, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել են գործարանի դիմաց՝ հերթական անգամ պահանջելով լուծում տալ կուտակված պարտքի մարման և գործարանի վերագործարկման հարցերին։

Ցուցարարներն այնուհետև մտադիր էին շարժվել Բաղրամյան 26, սակայն, «7օր»–ի աղբյուրի փոխանցմամբ, երթով հասել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն։

Նաիրիտցիներին չի բավարարել աշխատավարձերի մարման ժամանակացույցին վերաբերող իրենց նամակի պատասխանը նախարար Երվանդ Զախարյանի կողմից, որը նույն տեքստը փետրվարի 2-ին բարձրաձայնել էր գործարանում: Այնուհետև ցուցարարները շարժվել են Կառավարության շենք և նույն նամակն ուղարկել վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

Կառավարության նամակների և դիմում–բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանն էլ փոխանցել է, որ մինչև ուրբաթ Կառավարությունը ժամանակ է խնդրում աշխատավարձերի պարտքի մարման ժամանանակացույցի տարբերակներ փնտրելու համար։

Եթե այդ պատասխանն էլ չգոհացնի, «Նաիրիտի» աշխատակիցները կվերսկսեն ցույցերը Կառավարության դիմաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը