Լրահոս

16.02.2015 13:54


«Նոութբուք» գողացողները հայտնաբերվել են

«Նոութբուք» գողացողները հայտնաբերվել են

Հունվարի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել Էլեն Գ.-ի տնից «Նոութբուք» համակարգիչ գողանալու և նրան 250.000 դրամի նյութական վնաս պատճառելու մասին:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ծառայողների անցկացված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օրերս բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 1990 թ. ծնված Մայիս Հ-ն, իսկ Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռուդիկ Բ.-ն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը