Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ինձ ուղղված համակրանքի, զորակցության ու բարեկամության ձեր պատգամի համար, երբ Ֆրանսիայի սիրտը հարված էր ստացել աննկարագրելիորեն ահավոր ու սարսափելի հարձակման հետևանքով:
Այդ արարքի պատճառով պետության հեղինակությունն ու ժողովրդավարությունն էր, որ հարձակման էր ենթարկվում:
Արդարև, ժողովրդավարությունը խոսքի, մտածելու ու ստեղծագործելու ազատությունն է, բայց ժողովրդավարություն միաժամանակ նշանակում է բազմազանություն և զանազանություն:
Ֆրանսիան տեղի չի տալու խավարամտությանը, և ես պիտի շարունակեմ մեր հիմնական արժեքների՝ ազատության, հանդուրժողականության, արդարության ու խաղաղության դրոշակակիր լինել թե՛ ազգային, թե՛ միջազգային մակարդակներում:
Եվս մեկ անգամ շնորհակալությունս հայտնելով Ձեր զորակցության համար՝ Ձերդ Սրբությանը խնդրում եմ ընդունել հարգանքներս։
Ֆրանսուա Օլանդի նամակն Արամ Ա.-ին