Լրահոս

16.02.2015 19:55


Ղրղզստանի քաղաքացիներին Սիրիա հավաքագրելիս ակտիվ օգտագործվում է համացանցը

Ղրղզստանի քաղաքացիներին Սիրիա հավաքագրելիս ակտիվ օգտագործվում է համացանցը

Միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամներն ակտիվ օգտագործում են համացանցը Ղրղզստանի քաղաքացիներին հավաքագրելիս՝ Իրաքում և Սիրիայում մարտական գործողություններին մասնակցելու համար։ Այս մասին այսօր ասել է ղրղզական ՆԳՆ–ի հատուկ մասնագիտացված վարչության պետ Ռաֆիկ Մամբեթալիևը։

Նրա խոսքերով՝ քաղաքացիներին հավաքագրելու նպատակով ահաբեկչական կառույցների միջոցով համացանցում հատուկ տեսանյութեր են տարածվում. «Մեզ համար ծայրահեղ կարևոր է հայտնաբերել և հեռացնել նման նյութերը», – ասել է նա։
Մամբեթալիևը նշել է նաև, որ ՆԳՆ–ին հաջողվել է բացահայտել ղրղզական քաղաքացիների մեծամասնության ինքնությունը, որոնք մեկնել են Սիրիա՝ պատերազմելու։ Նման անձանց նկատմամբ հայրենիք վերադառնալուց հետո քրեական գործեր կհարուցվեն «վարձկանության» հոդվածով։ Այն նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում։

«Սակայն նրանց մեջ կան անձինք, որոնք հակամարտության գոտում թյուրիմացաբար են հայտնվել, կամ չափազանց մեծ վստահության պատճառով», – նշել է ՆԳՆ ղեկավարը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը