Ուկրաինական ուժայինները կրկին մեղադրել են աշխարհազորայիններին հրադադարի ռեժիմը խախտելու համար
Ուկրաինայի ՆԳՆ Դոնեցկի շրջանում Կիևի ենթակայության տակ գտնվող գլխավոր վարչության պետ Վյաչեսլավ Աբրոսկինը հայտարարել է, որ աշխարհազորայինները խախտել են հրադադարը՝ կրակահերթի ենթարկելով Դեբալցևոն այսօր առավոտյան։
«Դեբալցևոյում զինյալները վերսկսել են հրետակոծել բնակելի տները և ենթակառուցվածքային օբյեկտները։8։00-ին քաղաքային ոստիկանության շենքին ուղիղ հարված է եղել։Շենքն ավերվել է։ Ոստիկանության զոհված և վիրավոր աշխատակիցներ չկան», – գրել է նա «Ֆեյսբուքում»։
Ավելի վաղ ԴԺՀ լիազորված ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ կիրակի երեկոյան ԴԺՀ–ն Գորլովկայի երեք կրակահերթ է հավաստանշել ուկրաինական ուժայինների կողմից։ Ականներից մեկն ընկել է Կալինովկայի շրջանի ԱԻՆ բազայի վրա։
Ուկրաինական ուժայինները կրկին մեղադրել են աշխարհազորայիններին հրադադարի ռեժիմը խախտելու համար
Ուկրաինայի ՆԳՆ Դոնեցկի շրջանում Կիևի ենթակայության տակ գտնվող գլխավոր վարչության պետ Վյաչեսլավ Աբրոսկինը հայտարարել է, որ աշխարհազորայինները խախտել են հրադադարը՝ կրակահերթի ենթարկելով Դեբալցևոն այսօր առավոտյան։
«Դեբալցևոյում զինյալները վերսկսել են հրետակոծել բնակելի տները և ենթակառուցվածքային օբյեկտները։ 8։00-ին քաղաքային ոստիկանության շենքին ուղիղ հարված է եղել։ Շենքն ավերվել է։ Ոստիկանության զոհված և վիրավոր աշխատակիցներ չկան», – գրել է նա «Ֆեյսբուքում»։
Ավելի վաղ ԴԺՀ լիազորված ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ կիրակի երեկոյան ԴԺՀ–ն Գորլովկայի երեք կրակահերթ է հավաստանշել ուկրաինական ուժայինների կողմից։ Ականներից մեկն ընկել է Կալինովկայի շրջանի ԱԻՆ բազայի վրա։
Տեղեկացնում է rosbalt.ru–ն։