BBC-ն հաղորդում է, որ «գործարքը» կկայանա հոկտեմբերի 10-ին
BBC-ն այսօր հրապարակումների շարք է նվիրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումներին։ Բեյրութում նախագահ Սերժ Սարգսյանի՝ Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումն ու բողոքի ակցիաները լուսաբանվել է «BBC World News»-ով, ինչպես նաև BBC-ի նորությունների ռուսական ծառայությամբ։ Իսկ ահա առանձին վերլուծական նյութով BBC-ն քննում է հայ-թուրքական համաձայնության կայացման ժամկետը և նշում, որ համաձայնությունը, ամենայն հավանականությամբ կկայացվի այս ամիս։
BBC-ի հաղորդմամբ՝ մեջբերում ենք. «Տեսաբանների կարծիքով հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը տնտեսականմեծշահույթկբերիՀայաստանին։ Սակայն անհամաձայնությունը Հայաստանի և հայկական Սփյուռքի միջև նախապայմանների շուրջ է։ ՍփյուռքահայերըկարծումենհարաբերություններպիտիհաստատվենմիայնԹուրքիայիկողմիցՑեղասպանությանճանաչմանդեպքում, որը իրականացրել է Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և միլիոն ու կես հայ սպանել։ Թուրքիան հայտարարում է, որ թվերըխիստչափազանցված են, և սպանությունները պատերազմի պատճառով են եղել»։
Առանձին «Քաղաքականությունըևֆուտբոլը» ենթավերնագրով հատավծում նշվում է, որ հայ-թուրքական համաձայնությունները տեղի կունենան երկու երկրների պառլամենտների հաստատման գործընթացից հետո, և իրենց աղբյուրի հաղորդմամբ, մեջբերում ենք. «Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ գործարքըկկայանահոկտեմբերի 10-ին՝ ճանապարհային քարտեզը ավելի վաղ՝ այս տարվա ապրիլ ամսին էր հաստատվել։ Իսկ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին կմեկնի Թուրիքա՝ մասնակցելու Հայաստանի և Թուրքիայի հավաքականների խաղին»։
BBC-ն հաղորդում է, որ «գործարքը» կկայանա հոկտեմբերի 10-ին
BBC-ն այսօր հրապարակումների շարք է նվիրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումներին։ Բեյրութում նախագահ Սերժ Սարգսյանի՝ Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումն ու բողոքի ակցիաները լուսաբանվել է «BBC World News»-ով, ինչպես նաև BBC-ի նորությունների ռուսական ծառայությամբ։ Իսկ ահա առանձին վերլուծական նյութով BBC-ն քննում է հայ-թուրքական համաձայնության կայացման ժամկետը և նշում, որ համաձայնությունը, ամենայն հավանականությամբ կկայացվի այս ամիս։
BBC-ի հաղորդմամբ՝ մեջբերում ենք. «Տեսաբանների կարծիքով հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը տնտեսական մեծ շահույթ կբերի Հայաստանին։ Սակայն անհամաձայնությունը Հայաստանի և հայկական Սփյուռքի միջև նախապայմանների շուրջ է։ Սփյուռքահայերը կարծում են հարաբերություններ պիտի հաստատվեն միայն Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման դեպքում, որը իրականացրել է Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և միլիոն ու կես հայ սպանել։ Թուրքիան հայտարարում է, որ թվերը խիստ չափազանցված են, և սպանությունները պատերազմի պատճառով են եղել»։
Առանձին «Քաղաքականությունը և ֆուտբոլը» ենթավերնագրով հատավծում նշվում է, որ հայ-թուրքական համաձայնությունները տեղի կունենան երկու երկրների պառլամենտների հաստատման գործընթացից հետո, և իրենց աղբյուրի հաղորդմամբ, մեջբերում ենք. «Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ գործարքը կկայանա հոկտեմբերի 10-ին՝ ճանապարհային քարտեզը ավելի վաղ՝ այս տարվա ապրիլ ամսին էր հաստատվել։ Իսկ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին կմեկնի Թուրիքա՝ մասնակցելու Հայաստանի և Թուրքիայի հավաքականների խաղին»։