Մանր տրամաչափի հանրապետականները չեն դադարեցնում իրենց նոր բառապաշարի «թրենինգները»։ Նրանք փողոցային բառապաշարով եթերից խոսում են մարդկանց գրագիտության, առաջնորդին բնորոշ արժանիքների և այլի մասին։ Ներկայումս նրանց հանձնարարված է սեփական արժանապատվությունը ոտնահարելով՝ ծառայություններ մատուցել Բաղրամյան 26-ին. դա առավել քան ակնհայտ է, այդ փաստով զարմացող էլ չկա։ Սակայն պետք է նշեմ՝ երբ իշխանության կարկառուն դեմքերը քաղաքական լեգիտիմության տիրապետող Գագիկ Ծառուկյանին սկսում են բնորոշումներ տալ, մի պահ թող մտածեն, թե ով է իրենց առաջնորդը, ինչ հատկանիշներով է օժտված՝ որպես երկրի առաջին դեմք։ Մարդիկ գրագիտությունից ու բարձր արժեքներից են խոսում՝ - ինչքան կուզեմ՝ այնքան կխփեմ, - խիյարը թարս է բուսնում, - իյա՜, իրո՞ք և այլն։
Սա՞ է, երևի, իրենց պատկերացումներում գրագետ առաջնորդի կերպարը։ Գռեհիկ բառապաշարի փոխարեն, այսպես կոչված, կառավարող «էլիտան» լավ կաներ՝ մի փոքր քաղաքականությամբ զբաղվեր. գոնե փոքր–ինչ շահեկան վիճակում կհայտնվեր։
«Մի պահ թող մտածեն, թե ով է իրենց առաջնորդը»
Մանր տրամաչափի հանրապետականները չեն դադարեցնում իրենց նոր բառապաշարի «թրենինգները»։ Նրանք փողոցային բառապաշարով եթերից խոսում են մարդկանց գրագիտության, առաջնորդին բնորոշ արժանիքների և այլի մասին։ Ներկայումս նրանց հանձնարարված է սեփական արժանապատվությունը ոտնահարելով՝ ծառայություններ մատուցել Բաղրամյան 26-ին. դա առավել քան ակնհայտ է, այդ փաստով զարմացող էլ չկա։ Սակայն պետք է նշեմ՝ երբ իշխանության կարկառուն դեմքերը քաղաքական լեգիտիմության տիրապետող Գագիկ Ծառուկյանին սկսում են բնորոշումներ տալ, մի պահ թող մտածեն, թե ով է իրենց առաջնորդը, ինչ հատկանիշներով է օժտված՝ որպես երկրի առաջին դեմք։ Մարդիկ գրագիտությունից ու բարձր արժեքներից են խոսում՝
- ինչքան կուզեմ՝ այնքան կխփեմ,
- խիյարը թարս է բուսնում,
- իյա՜, իրո՞ք և այլն։
Սա՞ է, երևի, իրենց պատկերացումներում գրագետ առաջնորդի կերպարը։
Գռեհիկ բառապաշարի փոխարեն, այսպես կոչված, կառավարող «էլիտան» լավ կաներ՝ մի փոքր քաղաքականությամբ զբաղվեր. գոնե փոքր–ինչ շահեկան վիճակում կհայտնվեր։
Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից