Աշխարհ

16.02.2015 11:23


Յացենյուկը հայտարարել է ռուսական գազից ամբողջապես հրաժարվելու պատրաստակամության մասին

Յացենյուկը հայտարարել է ռուսական գազից ամբողջապես հրաժարվելու պատրաստակամության մասին

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պատրաստ է ընդհանրապես հրաժարվել ռուսական գազից։ Այս մասին նա հայտարարել է փետրվարի 15-ին՝ ուկրաինական «1+1» հեռուստաալիքի «ТСН. Неделя» հաղորդման ժամանակ։ Զրույցի բովանդակությունը փոխանցում է «УНН» գործակալությունը։
«Մենք գրեթե հաղթահարեցինք ձմեռը։ Քիչ մարդ հույս ուներ, որ մենք դա կարող էինք։ Ես ասել էի, որ տաք չի լինելու, բայց չենք սառի. տաք եղավ, և չսառեցինք»,–հայտարարել է Յացենյուկը։

Նա հիշեցրել է, որ 2013–ին Ուկրաինան Ռուսաստանից գնում էր գազի ահնրաժեշտ ծավալի 95 տոկոսը, 2014-ին երկու երրորդը՝ 67 տոկոսը, ձեռք է բերել Եվրոպայից։ Յացենյուկը մտադիր է Ռուսաստանից ստացվող գազի բաժինը հասցնել զրոյի։
Էներգետիկ անկախության հասնելու լրացուցիչ մեթոդներից վարչապետը նշել է նավթի և գազի սեփական արդյունահանման մեծացումը, ինչպես նաև տնտեսության էներգետիկ հատվածի բարեփոխումը։

Տեղեկացնում է lenta.ru –ն։

Այս խորագրի վերջին նյութերը