Լրահոս

16.02.2015 10:52


ՄԱԿ ԱԽ. «ԻՊ–ին պետք է հաղթել՝ արմատախիլ անելով նրանից ելնող ատելությունը»

ՄԱԿ ԱԽ. «ԻՊ–ին պետք է հաղթել՝ արմատախիլ անելով նրանից ելնող ատելությունը»

ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Լիբիայում եգիպտացի քրիստոնյաների նկատմամբ դաժան հաշվեհարդարը։ Կիրակի երեկոյան տարածված հայտարարությունում ԱԽ անդամները ցավակցություն են հայտնել զոհվածների հարազատներին, ինչպես նաև կոչ արել երկրներին՝ օգնել Լիբիայի իշխանություններին և Եգիպտոսին՝ գտնելու և պատժելու մեղավորներին։

«Այդ հանցագործությունը հերթական անգամ ցուցադրում է «Իսլամական պետության» դաժանությունը, որոնք պատասխանատու են հազարավոր հանցագործությունների, բոլոր տեսակի կրոնների, էթնիկ խմբերի և ազգությունների պատկանող մարդկանց ճնշելու համար, և որոնք ոչ մի հարգանք չունեն հիմնական մարդասիրական արժեքների նկատմամբ»,–նշվում է հայտարարությունում։

Խորհրդի անդամներն ընդգծել են, որ ԻՊ–ն պետք է պարտվի, իսկ բռնությունը, անհանդուրժողականությունը և ատելությունը, որոնք այն ծնում է, արմատախիլ արվեն։
Անվտանգության խորհրդում երկրներին հիշեցրել են ԻՊ–ին օգնություն տրամադրելու ցանկացած փորձ կասեցնելու մասին, այդ թվում՝ զենք մատակարարելու, նրանց շարքերը զինյալներով համալրելու և անօրինական ֆինանսական գործարքների մասնակցելու, ինչպես դա պահանջում են 2164 և 2199 բանաձևերը։

Հիշեցնենք՝ կիրակի երեկոյան ԻՊ զինյալները տեսագրություն են տարածել՝ ցույց տալով՝ ինչպես են հաշվեհարդար տեսնում 21 եգիպտացի քրիստոնյայի հետ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը