Չինական բանակի գեր զինծառայողները զրկվել են մասնագիտական առաջխաղացումից
Չինաստանի Ազգային–ազատագրական բանակը սահմանել է զինծառայողների քաշի չափանիշները։ «Սինխուա»–ի փոխանցմամբ՝ այդ ցուցանիշները գերազանցելու դեպքում զինվորը կամ սպան զրկվում են ծառայողական առաջխաղացումից։ Հստակեցված չափորոշիչները չեն հաղորդվում։ Դրանք ամրագրված են 2015-2020թթ. բանակի ֆիզիկական պատրաստության բարեփոխումների ծրագրում։ Փաստաթուղթը հաստատվել է նախորդ շաբաթ։ Չինաստանի Պաշտպանության ազգային ինստիտուտի փորձագետ Լի Դագուանգի պնդմամբ՝ դիետայի փոփոխման և կյանքի բարելավման արդյունքում զինծառայողները սկսել են հարմարավետ ապրել՝ քաշ ավելացնելով։ Նա նշել է, որ ավել քաշը ոչ միայն փչացնում է զինծառայողների արտաքին տեսքը, այլև ազդում նրանց արդյունավետության վրա մարտի դաշտում։
Չինական բանակի գեր զինծառայողները զրկվել են մասնագիտական առաջխաղացումից
Չինաստանի Ազգային–ազատագրական բանակը սահմանել է զինծառայողների քաշի չափանիշները։ «Սինխուա»–ի փոխանցմամբ՝ այդ ցուցանիշները գերազանցելու դեպքում զինվորը կամ սպան զրկվում են ծառայողական առաջխաղացումից։
Հստակեցված չափորոշիչները չեն հաղորդվում։ Դրանք ամրագրված են 2015-2020թթ. բանակի ֆիզիկական պատրաստության բարեփոխումների ծրագրում։ Փաստաթուղթը հաստատվել է նախորդ շաբաթ։
Չինաստանի Պաշտպանության ազգային ինստիտուտի փորձագետ Լի Դագուանգի պնդմամբ՝ դիետայի փոփոխման և կյանքի բարելավման արդյունքում զինծառայողները սկսել են հարմարավետ ապրել՝ քաշ ավելացնելով։ Նա նշել է, որ ավել քաշը ոչ միայն փչացնում է զինծառայողների արտաքին տեսքը, այլև ազդում նրանց արդյունավետության վրա մարտի դաշտում։
Տեղեկացնում է lenta.ru –ն։