Աշխարհ

16.02.2015 10:21


Այսօր կիևյան ուժերը և աշխարհազորայինները կսկսեն ծանր ռազմատեխնիկայի հետքաշումը

Այսօր կիևյան ուժերը և աշխարհազորայինները կսկսեն ծանր ռազմատեխնիկայի հետքաշումը

Այսօր Դոնբասում կմեկնարկի մինսկյան պայմանավորվածությունների հերթական փուլը, որը նախատեսում է ծանր ռազմատեխնիկայի հետքաշում։ Երկու շաբաթվա ընթացքում հակամարտության վայրում պետք է անվտանգության գոտի ստեղծվի։ Այդ նպատակով իրարից առնվազն 50 կմ հեռավորության վրա պետք է գտնվեն հետևակային համակարգերը, 70 կմ հեռավորությամբ՝ համազարկային կրակի հրթիռային համակարգը, և 140 կմ՝ առավել հզոր «Տորնադո–C», «Ուրագան», «Սմերչ», ինչպես նաև մարտավարական հրթիռային «Տոչկա» համակարգերը։

Միևնույն ժամանակ, կողմերը համաձայնվել են, որ ուկրաինական ուժայինները ծանր ռազմատեխնիկան հետ են քաշում փաստացի ստեղծված շփման գծից, իսկ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների աշխարհազորայինները՝ նախորդ տարվա սեպտեմբերի 19-ի մինսկյան հուշագրով հավաստանշված շփման գծից։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը