Աշխարհ

16.02.2015 10:07


Պան Գի Մունը հորդորել է խստիվ հետևել հրադադարի պահպանմանը

Պան Գի Մունը հորդորել է խստիվ հետևել հրադադարի պահպանմանը

«Ռիա նովոստի»–ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Մինսկի համաձայնություններն ուկրաինական հակամարտության լուծման խնդրով, սակայն մտահոգություն է հայտնել Դեբալցևոյում շարունակվող բախումների կապակցությամբ։

Գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր կողմերին խստիվ հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։

Հիշեցնենք, համաձայն փետրվարի 11-ին Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդների մասնակցությամբ կայացած մինսկյան բանակցությունների արդյունքների՝ փետրվարի 15-ի կեսգիշերից Դոնբասում հրադադարի ռեժիմ է սահմանվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը