Քաղաքական

16.02.2015 09:54


Համազգային մեծ հավաքի իրազեկումը ներկայացվել է

Համազգային մեծ հավաքի իրազեկումը ներկայացվել է

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտնել է, որ րոպեներ առաջ, առաջնորդվելով օրենքի պահանջով, Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունների անունից պետական գերատեսչություններին պատշաճ կարգով տեղեկացրել են, որ ս/թ փետրվարի 20-ին՝ ժամը 16:00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համազգային մեծ հավաք:

«Մենք վստահ ենք, որ պահն է ասելու` վե՛րջ արտագաղթին, վե՛րջ աղքատությանը, վե՛րջ ամեն օր ժողովրդին կրկին ու կրկին հուսախաբ անելուն և անդունդը գցելուն: Հրավիրվում է համազգային խորհրդակցություն, որպեսզի լսվի ժողովրդի խոսքը, քննարկվի ժողովրդի հետ մեր միասնական գործողությունների հետագա ընթացքը: Փետրվարի 20-ին ժողովուրդը կհայտարարի իր որոշման մասին: Եվ ինչպես ժողովուրդը կորոշի, այդպես էլ կլինի: Կրկին հիշեցնեմ, որ մեր յուրաքանչյուր գործողություն լինելու է Սահմանադրության և օրենքի տառին համահունչ»,–հայտնել է Վ. Էնֆիաջյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը