Լրահոս

16.02.2015 09:56


Այսօր նաիրիտցիները նորից ցույցի են

Այսօր նաիրիտցիները նորից ցույցի են

«7օր»–ի աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր՝ ժամը 11:00-ին, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվելու են գործարանի դիմաց՝ հերթական անգամ պահանջելու կուտակված աշխատավարձի պարտքի մարում և գործարանի վերագործարկում: Այնտեղից նաիրիտցիները հավանաբար կշարժվեն ՀՀ նախագահական նստավայր։

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին կրճատվեց «Նաիրիտի» 1700 աշխատակից, մինչդեռ չվճարված աշխատավարձերի հարցն ավելի ու ավելի անորոշ է դառնում։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հավաստիացմամբ՝ նաիրիտցիներին մինչև փետրվարի 25–ը վճարվելու է ընդամենը մեկ ամսվա աշխատավարձ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը