Կարծիք

15.02.2015 22:07


«Ցանկացած բռնության նոր փորձ իշխանության կողմից ի վնաս իրեն է աշխատելու»

«Ցանկացած բռնության նոր փորձ իշխանության կողմից ի վնաս իրեն է աշխատելու»

Իշխանությունը մնացել է գեբելսյան քարոզչամեքենաի հույսին, որը վերջին երեք օրը լուրջ խափանումներով է աշխատում: Թե քանի մարդու ուղեղ կհաջողվի լվանալ դժվար չի կռահել: Գեբելսյան քարոզչամեքենային շատ քիչ ժամանակ է մնացել: Երբ ՀՀ Սահմանադրության ու օրենքի հաստատված կարգով ողջ հայ ժողովուրդը դուրս գա անդադար հանրահավաքների, երթերի, ցույցերի և այլն, այլևս գեբելսյան քարոզչամեքենան կդադարի կատարել իր գործառույթը: Այս երկար ու ձիգ յոթ տարիների ընթացքում իշխանության ծնած քարոզչամեքենան փուչիկի պես պայթեց հինգշաբթի երեկոյան:

Սարգսյանը չի տիրապետում ոչ մի քաղաքական ռեսուրսի, այդ է պատճառը, որ նա դիմել է ծայրահեղ միջոցի՝ բռնությունների, պաշտոնին մնալու համար: Թե որքան ժամանակ «կաղ բադիկի» դերում հայտնված Սարգսյանը կկարողանա հենվել այդ ռեսուրսի վրա, հասարակության հստակ արտահայտվող կոնսոլիդացիայի համապատկերին, ցույց կտան հետագա զարգացումները, բայց որ ցանկացած բռնության նոր փորձ իշխանության կողմից ի վնաս իրեն է աշխատելու դա փաստ է: Փաստ է նաև այն, որ զրոյական լեգիտիմության պայմաններում ու աշոտյաններ, շարմազանովներ, գեղամյաններ, ավագյաններ, կռազի շոֆերներ թիմով բարձրագույն իշխանության ղեկին մնալու ծրագրերը մեղմ ասած ցնորք են:

Հինգշաբթի երեկոն՝ հունվարի 12-ը, ոչ այլ ինչ էր, քան Սերժ Սարգսյանի ու նրա այսպես կոչված «ինտելեկտուալ» թիմի սեփական դիմակների պատռման ու իրական դեմքը ցույց տալու, ինչ խոսք, պատմական օրն էր: Իրոք, պետք է Սերժ Սարգսյանի նման «ստրատեգ» լինել սեփական ինքնաոչնչացումը նախաձեռնելու ու ժապավենի հաշված կադրերի ընթացքում իրագործելու համար:

Փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում, մեկնարկելու է ժողովրդից խլված ազատությունների և իրավունքների վերականգնման գործընթացը:

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը