Քաղաքական

15.02.2015 19:36


Փետրվարի 20-ին՝ ժամը 16:00-ին, Ազատության հրապարակում հրավիրվելու է շտապ համազգային հավաք

Փետրվարի 20-ին՝ ժամը 16:00-ին, Ազատության  հրապարակում հրավիրվելու է շտապ համազգային հավաք

Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆիի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմերով:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակը:

Որոշում է կայացվել փետրվարի 20-ին` ժամը 16:00-ին, Ազատության հրապարակում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների համաձայն հրավիրել շտապ համազգային հավաք՝ ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով որոշում կայացնելու համար:

Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Ժառանգություն

կուսակցությունների համատեղ մամուլի հաղորդագրություն

Այս խորագրի վերջին նյութերը