Լրահոս

15.02.2015 19:27


Հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է դի

Հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է դի

Փետրվարի 15-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 88 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***
Փետրվարի 15-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 2/11 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Հ. Գ.-ի (ծնվ. 1939թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը