Լրահոս

15.02.2015 17:25


ՀՀ ներկայացուցչի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդում

ՀՀ ներկայացուցչի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդում

ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ փետրվարի 12-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ Մշտական Խորհրդում՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարության:

Դեսպան Կիրակոսյանը դատապարտեց Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունները և բնակավայրերի ու քաղաքացիական անձանց գնդակոծությունները շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Նշվեց, որ հայկական կողմը կանոնավոր կերպով բարձրացրել է հրադադարի խախտումների խնդիրը Մշտական Խորհրդի հանդիպումներին, ինչպես նաև Հայաստանի պատրաստակամությունը հայտնել` իրականացնելու հրադադարի ամրապնդման միջոցառումներ, ներառյալ դիպուկահարների դուրսբերումը և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը:

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ միջազգային հանրության և Հայաստանի բոլոր առաջարկությունները մերժվել են Ադրբեջանի կողմից: Արման Կիրակոսյանը նշեց, որ անորոշության շրջանն ավարտվել է, և միջազգային հանրությունը հստակ մատնանշել է լարվածության աղբյուրը: Ողջունվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների հունվարի 27-ի հայտարարությունը, որում նրանք Ադրբեջանին կոչ են արել հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին:

Դեսպան Կիրակոսյանը նշեց, որ Ադրբեջանի փորձերը` ուժի միջոցով պարտադրել հայկական կողմին իր բանակցային մոտեցումները, լոկ պատրանք են:

Այս խորագրի վերջին նյութերը