Իշխանական քարոզչամեքենայի հիմքերից մեկը համարվող «Արմենիա» հեռուստաընկերության եթերում Սաթիկ Սեյրանյանը պետպատվերի շրջանակներում հյուրընկալել է վերջին օրերին ևս մեկ անգամ բացասաբար աչքի ընկած նախարար Արմեն Աշոտյանին, որը թեպետ դեռ եթեր չի հեռարձակվել, բայց միայն անոնսից կարելի է ենթադրել, թե ինչ պրիմիտիվ ու էժանագին վայրահաչումներ են հնչելու դրա ընթացքում։ Աշոտյանի ֆենոմենը կայանում է նրանում, որ տարիներ շարունակ ղեկավարելով կրթության ոլորտը՝ կարողացել է զերծ մնալ թալանչու պիտակից, ինչը հատուկ է այս իշխանությունների օրոք պաշտոն զբաղեցնողներին։ Իրականում վերջինիս «ինտելեկտուալ» ու Նժդեհյան գաղափարախոսությանը գերհավատարիմ կերպարի ետևում թաքնված է գերամբիցիոզ ու գերինքնավստահ մի երիտասարդ կոմերիտական, ով իր համար դժբախտաբար լույս աշխարհ է եկել մի 20-30 տարի ուշացումով, և իր առաքելությունը փորձում է իրականացնել մեր օրերում՝ պարտիայի գաղափարախոսությունն ու շահերը վեր դասելով ամեն ինչից։ Ի դեպ, վերոնշյալ նախարարի ղեկավարած ոլորտը՝ ըստ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) զեկույցի, համարվել է ամենակոռումպացվածը, ինչը կարծում եմ կփաստեն նաև ոչ ՀՀԿ-ական ուսանողները կամ աշակերտների ծնողները։
Հիշեցնեմ նաև, որ նախորդ տարի, երբ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը նամակով դիմեց ԲՈւՀ-երի ռեկտորներին ու սույն նախարարին՝ առաջարկելով փոխհատուցել սոցիալապես անապահով և ուսման գերազանց առաջադիմությամբ ուսանողների ուսման վարձերը, հենց Աշոտյանի ջանքերով աջակցությունը մերժվեց։ Իսկ այսօր ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանն է խանգարում իրենց ծրագրերի իրականացմանը։
Աշոտյանի ղեկավարած ոլորտն ամենակոռումպացվածն է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից