Լրահոս

15.02.2015 11:29


Նշավան գյուղում գազի արտահոսքից քաղաքացիներ են մահացել

Նշավան գյուղում գազի արտահոսքից քաղաքացիներ են մահացել

Փետրվարի 15-ին, ժամը 10.12-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նշավան գյուղի տներից մեկում երկու քաղաքացու դի կա, իսկ տան մոտակայքում առկա է գազի հոտ:

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Շիրազի փողոցի տներցի մեկում թունավորումից մահացել են Ս. Ս.-ը (ծնվ. 1930թ.) և Ֆ. Հ.-ը (ծնվ. 1934թ.):

***

Փետրվարի 15-ին, ժամը 02.56-ին էլ տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ են տեղափոխվել Երևանի Վարդաշենի 5-րդ նրբանցքի բնակիչներ Գ. Չ.-ն (ծնվ. 2007 թ.), Մ. Չ.-ն (ծնվ. 2002 թ.) և Ա. Չ.-ն (ծնվ. 1999 թ.):

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը