«Հայոց Հայրենի» կուսակցություն. «Մեր աներկբա զորակցությունն ենք հայտնում պարոն Ծառուկյանին»
Հայրենակիցներ
«Հայոց Հայրենի» կուսակցության բոլոր կառույցներում վերընթերցվել և ուսումնասիրվել է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի տխրահռչակ ելույթը հանրապետական խորհրդի նիստում, ավելի ճիշտ իր հանցախմբի առջև:
Թեպետ , ինչպես ինքը կասեր, ուսումնասիրելու բան էլ չկա: Նույնիսկ գնահատակ տալ չենք ուզում, նման անվայել ելույթ երբևիցե որևէ երկրի ղեկավարի կողմից չենք հիշում, ինքնաբերաբար և նմանտիպ պահվածք ու ելույթներ հանցակիցների կողմից:
Ցավոք այդ ամենը, ոչ զարմացրեց, ոչ էլ զայրացրեց մեզ, քանզի գավառամիտ ու անճարակ, թալանը որպես գործունեության նապատակ ունեցող անձանցից(եթե կարելի է նմաններին մարդ համարել) ուրիշ բան ակնըկալելն անգամ ինքնախաբեություն կլինի
Գտնում ենք, որ Հայաստանիցին մեկ անգամ ևս համոզվեց, որ չունի ընտրված ղեկավար ու իշխանություն, այլ կա իշխանությունը զավթած ու ուզուրպացրած խունտա, որից օր առաջ, ժամ առաջ ազատվելը կենսական անհրաժեշտություն է:
Համամիտ չենք, թե Սերժ Սարգսյանի անփառունակ ելույթի պատճառով փետրվարի 12-ը մեր պատմության սև էջերից մեկն է: Դա, ընդամենը, բացահայտման օր է, դիմակազերծման օր, եթե կուզեք՝ ինքնադիմակազերծման օր : Ելնելով երկրում ներքաղաքական իրավիճակի կայունացման ապահովման անհրաժեշտությունից.
ա. Հորդորում ենք . հանրապետական կուսակցությանը . -փորձել վերագտնել կոռեկտության չափանիշները ու մնալ այդ շրջանակներում -ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից և համայն հայությունից վերջին օրերին անարժան և անպարկեշտ պահվածքի համար
բ. Կոչ ենք անում. -Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր ուժերին միանալ համազգային շարժմանը, ամենաակտիվ մասնակցությամբ նպաստել ազգային զարթոնքին, դեպի որը տանող առաջին քայլը հանցախմբի հեռացումն ու ժողովրդավարության վերականգնումը կլինի
գ. Դիմում ենք երկրի ազգաբնակչությանը. -Հայցում ենք յուրաքանչյուրի աջակցությունը համազգային շարժմանը, Բարգավաճ Հայաստան կուսակցությանն ու անձամբ առաջնորդ Գ. Ծառուկյանին
դ. Հայտարարում ենք.
Միանշանակ վստահում և մեր աներկբա զորակցությունն ենք հայտնում պարոն Ծառուկյանին՝ նրա ազգանվեր գործունեությանն ու պայքարին
«Հայոց Հայրենիք» կուսակցության Կենտրոնական կոմիտե 14.02.2015թ ք. Երևան
«Հայոց Հայրենի» կուսակցություն. «Մեր աներկբա զորակցությունն ենք հայտնում պարոն Ծառուկյանին»
Հայրենակիցներ
«Հայոց Հայրենի» կուսակցության բոլոր կառույցներում վերընթերցվել և ուսումնասիրվել է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի տխրահռչակ ելույթը հանրապետական խորհրդի նիստում, ավելի ճիշտ իր հանցախմբի առջև:
Թեպետ , ինչպես ինքը կասեր, ուսումնասիրելու բան էլ չկա: Նույնիսկ գնահատակ տալ չենք ուզում, նման անվայել ելույթ երբևիցե որևէ երկրի ղեկավարի կողմից չենք հիշում, ինքնաբերաբար և նմանտիպ պահվածք ու ելույթներ հանցակիցների կողմից:
Ցավոք այդ ամենը, ոչ զարմացրեց, ոչ էլ զայրացրեց մեզ, քանզի գավառամիտ ու անճարակ, թալանը որպես գործունեության նապատակ ունեցող անձանցից(եթե կարելի է նմաններին մարդ համարել) ուրիշ բան ակնըկալելն անգամ ինքնախաբեություն կլինի
Գտնում ենք, որ Հայաստանիցին մեկ անգամ ևս համոզվեց, որ չունի ընտրված ղեկավար ու իշխանություն, այլ կա իշխանությունը զավթած ու ուզուրպացրած խունտա, որից օր առաջ, ժամ առաջ ազատվելը կենսական անհրաժեշտություն է:
Համամիտ չենք, թե Սերժ Սարգսյանի անփառունակ ելույթի պատճառով փետրվարի 12-ը մեր պատմության սև էջերից մեկն է:
Դա, ընդամենը, բացահայտման օր է, դիմակազերծման օր, եթե կուզեք՝ ինքնադիմակազերծման օր :
Ելնելով երկրում ներքաղաքական իրավիճակի կայունացման ապահովման անհրաժեշտությունից.
ա. Հորդորում ենք .
հանրապետական կուսակցությանը .
-փորձել վերագտնել կոռեկտության չափանիշները ու մնալ այդ շրջանակներում
-ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից և համայն հայությունից վերջին օրերին անարժան և անպարկեշտ պահվածքի համար
բ. Կոչ ենք անում.
-Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր ուժերին միանալ համազգային շարժմանը, ամենաակտիվ մասնակցությամբ նպաստել ազգային զարթոնքին, դեպի որը տանող առաջին քայլը հանցախմբի հեռացումն ու ժողովրդավարության վերականգնումը կլինի
գ. Դիմում ենք երկրի ազգաբնակչությանը.
-Հայցում ենք յուրաքանչյուրի աջակցությունը համազգային շարժմանը, Բարգավաճ Հայաստան կուսակցությանն ու անձամբ առաջնորդ Գ. Ծառուկյանին
դ. Հայտարարում ենք.
Միանշանակ վստահում և մեր աներկբա զորակցությունն ենք հայտնում պարոն Ծառուկյանին՝ նրա ազգանվեր գործունեությանն ու պայքարին
«Հայոց Հայրենիք» կուսակցության
Կենտրոնական կոմիտե
14.02.2015թ ք. Երևան