Կարծիք

14.02.2015 23:01


Սերժ Սարգսյանը և իր «մահապարտների ակումբը»

Սերժ Սարգսյանը և իր «մահապարտների ակումբը»

Սերժ Սարգսյանը իր վերջին ելույթով ցույց տվեց, որ նա է իր ստեղծած աղետալի համակարգի միակ արտացոլանքը, իսկ իր թիմի մյուս անդամները կատարում են շախմատային տախտակի վրա ոչ թե «պեշկաների», այլ նույնիսկ «փոշու» ֆունկցիան, քանզի Սարգսյանը ուզում է միայն իրեն տեսնի «թագավորի», «թագուհու», «պեշկայի» կամ «Փղի» կարգավիճակում:

Շատ հետաքրքիր կլիներ տալ հոգեբանական բացատրություն բոլոր նրա գործողություններին, բայց քաղաքական բացատրությունը կայանում է նրանում, որ Սերժ Սարգսյանը գիտակցում է իր իշխանության կործանման վտանգը և փորձում է ամայացնել քաղաքական դաշտը սահմանադրական փոփոխություններից առաջ, քանի դեռ նա ունի ռեպրեսիվ մեծ ռեսուրս:

Բայց, վերադառնալով նրա հոգեկան վիճակին, մենք կարող ենք արձանագրել, որ Սարգսյանի հոգեվարքը ստիպողաբար շախմատի ֆեդերացիայի ղեկավարը փոխանցել է իր թիմակիցներին, որոնք կմկմալով, ձայնի բարձրությունը փոխելով, մատերը խաչելով, արտասանել են գրեթե նույն տեքստը և ստորագրել իրենց քաղաքական «մահապատժի» վճռի տակ:

Սարգսյանը փորձում է վերականգնել սովետական չինովնիկական բարքերը, որոնք ուղեկցվում էին պնակալեզության շոուներով, բայց նա մոռացել է, որ հենց այդ պնակալեզությունը և կուսակցության անդամների copy-paste-ը բերել է ի վերջո ամբողջ կառավարման համակարգի փլուզման: Սակայն այս դեպքում մեն չենք կարող խոսել արդեն համակարգի դեմ պայքարի մասին, քանզի Սերժ Սարգսյանը «աբսոլյուտիստական» ախորժակը փոխարինել է փլուզված համակարգը Սարգսյանի հոգնած դեմքով: Նույնիսկ իր կուսակցության «ծրագրային» ելույթը ուղղված է միայն մեկ մարդու դեմ, այլ ոչ թե քաղաքական ուժի կամ շարժման դեմ, քանզի այս մարդը փորձում է սահմանափակել քաղաքական պայքարը խուժանական «սխոդկայի» կարգավիճակով և վախենում համակարգային գործողություններից:

Սարգսյանը իր ելույթով բացահայտեց մեր քաղաքական կյանքի տարբեր կողմերը, բայց գլխավորը այն է, որ նա ցույց տվեց իշխանությանների քաղաքական մոտեցումների սահմանափակությունը: Իսկ Ծառուկյանի ելույթը իր քաղաքական գրագիտությամբ ամրագրել է ըննդիմադիր ուժերի գլխավոր անելիքը՝ այն է Սերժ Սարգսյանի հրաժարականը և ամբողջական իշխանափոխություն:

Հ.Գ. ՀՀԿ նիստի բոլոր ակտիվ մասնակիցները (Աշոտյան, Ավագյան, Շարմազանով և այլոք) և նրանց PR-շիկները (1in.am, A1+, news.am և այլն) պետք է ընդգրկվեն «քաղաքացիական ցուցակի» մեջ և հետագայում պատիժ կրեն պետության և ազգի կործանման փորձի համար՝ Սերժ Սարգսյանի հետ մեկտեղ...

Վահան Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը