Կարծիք

14.02.2015 22:52


Վերջնականապես պայթեց «Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ» փուչիկը

Վերջնականապես պայթեց «Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ» փուչիկը

Սարգսյանի հոգու պոռթկումը ՀՀԿ նիստին պայթեցրեց մի կարևոր փուչիկ՝ «Սերժ Սարգսյանը քաղաքական գործիչ է»: Իրականում նա երբեք էլ քաղաքական գործիչ չի եղել, նա հանգամանքների բերումով հայտնվել է նախագահի աթոռին ու հիմա փորձում է Սահմանադրությունը փոխելով հիմքեր ստեղծել հավերժ իշխելու համար:

Նա քաղաքական գործիչ չէ, այլ մի անձ, ով քաղաքականությունը փողոցային «ռազբիրատի» հետ է խառնում: Գողական լեքսիկոնով խոսող անձն իրավունք էլ չունի «քաղաքական գործիչ» կոչվելու:

Սերժ Սարգսյանի խայտառակ ելույթից հետո խայտառակվեցին նաև այն «դիշովկա» ԶԼՄ-ները, որոնք տարիներ շարունակ փորձում էին բոլորին համոզել, թե Սերժը արևմտամետ գործիչ է. նա ո՛չ արևմտամետ է, ո՛չ ռուսամետ, ո՛չ չինամետ, ո՛չ էլ, ցավոք, հայամետ, նա «սերժամետ» է, նա «աթոռամետ» է, ոչ ավելին:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը