«Գագիկ Ծառուկյանի փոխարեն կարող էր հայտնվել ՀՀ ցանկացած քաղաքացի»
Լրատվականներից մեկով տեղեկացա, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ազատվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից, ընդ որում` կառավարման խորհրդի կանոնադրության կոպիտ խախտմամբ: Այ սա է իշխանությունների ոճը, այ ճիշտ հենց այսպես են վարվում իշխանությունները բոլոր նրանց հետ, ովքեր այս կամ այն կերպ խոչընդոտում են իշխանությունների վերարտադրմանն ու անսահման հնարավորություններին, ովքեր մատնանշում են նրանց սխալներն ու նրանց վարած սխալ քաղաքականության արդյունքում ստեղծված իրավիճակը գնահատում են ըստ արժանվույն: Այսքանից հետո ուղակի ավելորդ է խոսել մարդու իրավունքերից, խոսքի ազատությունից: Կարծում եմ բոլորին է պարզ, որ խոսքը այստեղ Գագիկ Ծառուկյանը չէ, քանի որ նրա փոխարեն կարող էր հայտնվել Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, որը փորձ կաներ դուրս գալ ռեժիմի դեմ:
«Գագիկ Ծառուկյանի փոխարեն կարող էր հայտնվել ՀՀ ցանկացած քաղաքացի»
Լրատվականներից մեկով տեղեկացա, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ազատվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից, ընդ որում` կառավարման խորհրդի կանոնադրության կոպիտ խախտմամբ:
Այ սա է իշխանությունների ոճը, այ ճիշտ հենց այսպես են վարվում իշխանությունները բոլոր նրանց հետ, ովքեր այս կամ այն կերպ խոչընդոտում են իշխանությունների վերարտադրմանն ու անսահման հնարավորություններին, ովքեր մատնանշում են նրանց սխալներն ու նրանց վարած սխալ քաղաքականության արդյունքում ստեղծված իրավիճակը գնահատում են ըստ արժանվույն:
Այսքանից հետո ուղակի ավելորդ է խոսել մարդու իրավունքերից, խոսքի ազատությունից:
Կարծում եմ բոլորին է պարզ, որ խոսքը այստեղ Գագիկ Ծառուկյանը չէ, քանի որ նրա փոխարեն կարող էր հայտնվել Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, որը փորձ կաներ դուրս գալ ռեժիմի դեմ:
Մարթա Ամիրբեկյանի ֆեյսբուքյան էջից