Կարծիք

14.02.2015 22:04


Մաքրել հրապարակային, ֆեյսբուքյան ու լրատվական դաշտն աղբից

Մաքրել հրապարակային, ֆեյսբուքյան ու լրատվական դաշտն աղբից

Անձամբ ինձ համար այնքան զզվելի չէր Սերժ Սարգսյանի ելույթը, որքան զզվելի էր, թե ինչ կատարվեց դրանից հետո: Պարզ է, որ նախագահի աթոռին հայտնված մարդը փորձում է լուծել իր անձնական իշխանության հարցը ու պիտի «վաբանկ» գնա: Ավելի զզվելի է, սակայն, այն, թե ի՞նչ են այս օրերին անում իշխանական գործիչները, ֆեյսբուքյան ակտիվիստները ու լրագրողները: Բոլորը «շակալների» նման հարձակվել են անձամբ Ծառուկյանի վրա և կոչեր են հնչեցնում կուլակաթափ անել ԲՀԿ առաջնորդին:
Գիտեք, երբ Ստալինը 37 թվին զբաղված էր մարդկանց նստեցնելով, ինքը հենց այնպիսի շակալային մտածողություն ունեցող անձանց շնորհիվ կարողացավ դա անել, այն անձանց, ովքեր գործ են տալիս սեփական բարեկամների, մտերիմների վրա: Ստալին երևույթը չէր լինի, եթե պետությունում համատարած գործ տվողները չլինեին: Այս օրերին, ինչպես երևում է, շատ լրագողների, ֆեյսբուքահայերի ու քաղաքական գործիչների մեջ մտել է 37 թվի ոգին: Իրենք, ամեն ինչ մոռանալով, կոչ են անում օլիգարխ, Սաշիկի եղբայր, երկիրը ավերակների վերածած, արտաքին ասպարեզում մեզ խայտառակ արած Սերժ Սարգսյանին կուլակաթափ անել Ծառուկյանին: Նման մարդիկ ուղղակի իրավունք չունեն հրապարակային ասպարեզում ելույթներով հանդես գալ, սրանք ուղղակի գաղջեցնում են մթոնոլորտը:
Ուստի իշխանափոխությունից հետո պիտի լուծվի նաև այս խնդիրը՝ հրապարակային ասպարեզը պետք է բյուրեղանա:

Արսեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը