Կարծիք

14.02.2015 21:58


Հանրապետականն` իր նախագահի հետ, վերածվել է դեստրուկտիվ փոքրամասնության

Հանրապետականն` իր նախագահի հետ, վերածվել է դեստրուկտիվ փոքրամասնության

Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, Սերժ Սարգսյանի գողական ելույթը ու հանրապետական մանկլավիկների «ելույթիկները» թույլ են տալիս վստահաբար հայտարարել, որ Հանրապետականն՝ իր նախագահի հետ, վերածվել է դեստրուկտիվ փոքրամասնության:
Ընդդիմությունն արդեն երկար ժամանակ փորձում է զերծ պահել երկիրը ցնցումներից ու ստիպել իշխանություններին փուլ առ փուլ հանձնել իշխանությունը, քանզի ընդդիմությունը հասկանում է, որ 7 տարի շարունակ երկիրը քանդող իշխանությունն իրավունք չունի ևս 10-20 տարի տանջել երկիրը: Սակայն, իշխանություններն իրենց հիստերիկ պահվածքով ուղղակի ստիպում են ընդդիմությանը գնալ կոշտ քայլերի ու ավելի արագացնել իշխանափոխության գործընթացը:
Եվ վերջում պարզապես կուզենայի կոչ անել ընդդիմության ներկայացուցիչներին, իրենց ֆեյսբուքյան ակտիվիստներին՝ զերծ մնալ դիսկուրսն անձնական վիրավորանքների մակարդակին իջեցնելուց: Մենք բոլորս պիտի ավելի բարձր լինենք քան Սերժը, Շարմազանովը, Ավագյանը և իրենց նմանները: Լավագույն պատասխանն այս կերպարներին կլինի իշխանափոխությունը:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը