Իվետա Տոնոյան. «Շարմազանովից մեկ օր է պահանջվել Գագիկ Ծառուկյանի ելույթն ընկալելու համար»
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունը, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ՀՀԿ-ն առաջարկել է «այլ բանի» նախագահություն, իսկ նա պետության նախագահ է պատկերացրել, առավել քան զավեշտալի է: Newsbook.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Պարոն Ծառուկյանի ամբողջական ելույթին ավելացնելու ոչինչ չունեմ: Կարծում եմ` բոլորը, ովքեր կարդացել են ԲՀԿ ղեկավարի ելույթը, առավել քան հստակ պատկերացրել են` ինչ է առաջարկվել նրան: Ուզում եմ նաև փաստել. Գագիկ Ծառուկյանի ելույթն ընկալելու և դրան արձագանքելու համար Էդուարդ Շարմազանովից, փաստորեն, 1 ամբողջական օր է պահանջվել»,- նշեց Իվետա Տոնոյանը:

Աղբյուրը ` Newsbook.am