ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանի հայտարարությունը` կապված իր` ԲՀԿ-ից դուրս գալու խոսակցությունների հետ.
«Հարգելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ: Երեկ մամուլում հրապարակվել էր ասեկոսե, թե իբր մի շարք պատգամավորներ ուզում են դուրս գալ ԲՀԿ-ից, որոնց թվում նաև իմ անունն է։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հրապարակավ հստակ պատասխանեց այդ ասեկոսներին: Ես չէի էլ անդրադառնա այդ թյուրիմացությանը, եթե զանգեր չստանայի ինձ չճանաչող քաղաքացիներից, որովհետև ինձ ճանաչող մարդիկ նույնիսկ թույլ չեն տվել ինձ տեղեկացնել այդ երևայական հերյուրանքի մասին:
Ուրեմն` պաշտոնապես հայտարարում եմ, որ ես ոչ միայն դուրս չեմ եկել ԲՀԿ-ից, այլ իմ ամբողջ ուժը, զորությունն ու եռանդը դրել եմ, դնում եմ ու դնելու եմ հայ ժողովրդին այս չարիքից ազատագրելու գործում, և կոչ եմ անում համայն հայությանը դուրս գալ պայքարի՝ ընդդեմ չարիքի, մաղթում եմ բոլորիս հաղթանակ:
Վահան Կարապետյան
ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանի հայտարարությունը` կապված իր` ԲՀԿ-ից դուրս գալու խոսակցությունների հետ.
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հրապարակավ հստակ պատասխանեց այդ ասեկոսներին: Ես չէի էլ անդրադառնա այդ թյուրիմացությանը, եթե զանգեր չստանայի ինձ չճանաչող քաղաքացիներից, որովհետև ինձ ճանաչող մարդիկ նույնիսկ թույլ չեն տվել ինձ տեղեկացնել այդ երևայական հերյուրանքի մասին:
Ուրեմն` պաշտոնապես հայտարարում եմ, որ ես ոչ միայն դուրս չեմ եկել ԲՀԿ-ից, այլ իմ ամբողջ ուժը, զորությունն ու եռանդը դրել եմ, դնում եմ ու դնելու եմ հայ ժողովրդին այս չարիքից ազատագրելու գործում, և կոչ եմ անում համայն հայությանը դուրս գալ պայքարի՝ ընդդեմ չարիքի, մաղթում եմ բոլորիս հաղթանակ:
Մեր խոսքը գործ է, գործը՝ արդար»։