Լուկաշենկոն բարձր է գնահատել Պուտինի, Մերկելի և Օլանդի մարդկային որակները
ՌԴ նախագահի սրտաբացության, Գերմանիայի կանցլեր Մերկելի մարդկայնության և Ֆրանսիայի նախագահ Օլանդի բարության շնորհիվ հաջողվեց արդյունքների հասնել մինսկյան բանակցությունների ժամանակ։ Նման տեսակետ է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Շաբաթօրյա լուրեր» հաղորդման ժամանակ։
Օլանդին Լուկաշենկոն բնորոշել է չափազանց բարի ու շփվող, իսկ Մերկելի մարդկայնությունը, Լուկաշենկոյի խոսքերով, գերազանցում է նրա մյուս որակները։ Առաջնորդների այդ գծերի, ինչպես նաև Պուտինի սրտաբացության շնորհիվ է միայն հնարավոր եղել պայմանավորվածության հասնել։
Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն շեշտել է՝ դա չի նշանակում, որ Բելառուսի Հանրապետությունը հարթել է իր հարաբերություններն Արևմուտքի հետ։
«Ես ոչ մի հույս չեմ փայփայում այդ առումով. ես այն տարիքում չեմ, որ կտրուկ շրջադարձեր անեմ»,–ասել է նա։
Լուկաշենկոն ընդգծել է՝ Բելառուսը ոչ միայն Ռուսաստանի ընկերն է, այլև բարեկամը, և չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից. այն բավական շահավետ է Բելառուսի համար։

7or.am