Լրահոս

14.02.2015 16:25


Յացենյուկը պարզաբանել է՝ ուր է անհետացել ԱՄՀ–ի 15 մլրդ վարկը

Յացենյուկը պարզաբանել է՝ ուր է անհետացել ԱՄՀ–ի 15 մլրդ վարկը

Ելույթ ունենալով կառավարության նիստում՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը բացատրել է այն գումարների տարբերությունը, որոնց մասին հայտարարել էին ԱՄՀ նախագահ Քրիստին Լագարդը (40 մլրդ) և ուկրաինական կառավարությունը (25 մլրդ)։

«Լրացուցիչ գումարները՝ 15 մլրդ չափով, որոնց մասին հայտարարվել էր ԱՄՀ ղեկավարի կողմից, կանխիկ միջոցներ չեն, այլ միջոցների լրացուցիչ ծավալ, որը կարող է առաջանալ Ուկրաինայի պետական պարտքի ճիշտ կառավարման արդյունքում։ Հենց դրանով էլ մենք զբաղվելու ենք հետագայում»,–ասել է նա։
Իսկ թե ինչ է իրականում «Ուկրաինայի պետական պարտքի ճիշտ կառավարումը», որի շնորհիվ Ուկրաինան կկարողանա ստանալ վարկի լրացուցիչ 35 տոկոսը, վարչապետը չի հստակեցրել։

Ավելի վաղ Յացենյուկը հայտարարել էր, որ Ուկրաինան դիմել է ԱՄՀ–ին Ուկրաինային 25 մլրդ դոլար հատկացնելու համար։
Իր հերթին ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ Ուկրաինան և ԱՄՀ–ն համաձայնվել են 40 մլրդ վարկի տրամադրման շուրջ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը