ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.4 մլն ԱՄՆ դոլար
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 73,051,991 դոլար 477.86 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 80,844,448 ԱՄՆ դոլար 479.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 2,000,000 ԱՄՆ դոլար 479.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով :
Միջբանկային շուկայում իրականացվել է 29,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,538,081 EUR 540.88 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 8,511,876 EUR 547.27 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 585,093,658 ռուբլի 7.18 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 266,002,606 ՌԴ ռուբլի 7.44 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Փետրվարի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.4 մլն ԱՄՆ դոլար:
ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.4 մլն ԱՄՆ դոլար