Աշխարհ

14.02.2015 15:52


Օբաման խոստովանել է իր գաղտնաբառերը

Օբաման խոստովանել է իր գաղտնաբառերը

«Լենտա»-ի փոխանցմամբ՝ Սթենֆորդի համալսարանում կիբերանվտանգության մասին գագաթաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ նախկինում չափից դուրս պարզ գաղտնաբառեր է օգտագործել իր թվային աղբյուրներում։

Դրանցից են եղել, օրինակ, 1-7 թվերը հերթականությամբ, ինչպես նաև անգլերեն «password» բառը, որը թարգմանաբար նշանակում է գաղտնաբառ:

Գնահատելով նույնականացման մեթոդների կատարելագործումը՝ ԱՄՆ առաջնորդը կարևորել է, մասնավորապես, կենսաչափությունը։

ՏՏ ոլորտի ընկերություններին էլ Օբաման կոչ է արել կառավարության հետ կիսվել սպառնացող կիբերվտանգների մասին տեղեկատվությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը