Քաղաքական

14.02.2015 14:41


Արամ Հարությունյան. «Սերժը վախենում է Ծառուկյանից» (տեսանյութ)

Արամ Հարությունյան. «Սերժը վախենում է Ծառուկյանից» (տեսանյութ)

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Սերժ Սարգսյանի խայտառակ, անհավասարակշռված, ճղճիմ ելույթը ցույց տվեց, որ Հանրապետական կուսակցություն՝ որպես այդպիսին, չկա. այդ կուսակցությունը ոհմակ է»։

ՀՀԿ խորհրդի նիստին հաջորդած հանրապետականների ելույթներից էլ, նրա համոզմամբ, ակնհայտ է դարձել՝ իրենց տիրոջն են ծառայում:

–Սերժ Սարգսյանն այդ ելույթով իր ձեռքով իշխանափոխության առաջին քարը դրեց։ Դա Ստալինի կարգերի ելույթ էր: Այդ ելույթը ցույց տվեց, որ Սերժը վախենում է Ծառուկյանից: Իսկ Գագիկ Ծառուկյանի ելույթը պետական գործչի, հայ մարդու ելույթ էր։ Նա ցույց տվեց, որ ինքը շատ ավելի բարձր արժեք ունի, որ ինքը ավելի վեհ է, և պատրաստ է ամեն ինչ կորցնելու` հանուն ժողովրդի և պետության բարօրության։ Ստեղծված պայմաններում իրական ընդդիմությունը պետք է միավորվի Ծառուկյանի շուրջ,-հավելել է Ա. Հարությունյանը։

Բանախոսը համոզված է, որ իշխանափոխությունից հետո Սերժ Սարգսյանը մեկ օր չի մնալու հայրենիքում, քանի որ նա ժողովրդի շրջանում շատ թշնամիներ ունի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը