Կարծիք

14.02.2015 13:53


«Մարգարիտ Եսայանը միակը չէ»

«Մարգարիտ Եսայանը միակը չէ»

Մարգարիտ Եսայանը լրագրողական տարիներին բավական հարգված էր, ուներ իր ուրույն ոճը, շատերի համար օրինակ էր ծառայում, սակայն պաշտոնն ու փառամոլությունը, ինչպես հաճախ է լինում, կուրացնում է ու ստիպում 180 աստիճանով փոխվել, կերակրատաշտը դասել սրբերի շարքին ու երկրպագել նրան։ Սույն տիկինը ձգտում է ապացուցել, որ ինքը ոչնչով պակաս չէ մյուս գործընկերներից, ի վերջո ինքն էլ է նույն կնոպկան սեղմում ու նույն հակաժողովրդական օրենքների օգտին քվեարկում, բայց իր հեղինակությամբ զիջում է մյուսներին։ Պատասխանը պարզունակ է, «Սեքսի ու քրտինքի» կամ «Զուգարանի դռան» մասին պատմվածքներ գրողը այլ կերպ չի պատկերացնում քաղաքականությունը, ուստի, ինչպես պնդում են իրենց կուսակցության ղեկավարները, հենց նման պրոֆեսիոնալները պետք է զբաղվեն քաղաքականությամբ։
Անշուշտ, Մարգարիտ Եսայանը միակը չէ, պարզապես կայքերից մեկը հրապարակել էր վերոնշյալ պատմվածքները, ինչի կողքով անտարբեր անցնել չստացվեց։

Հ.Գ. Աճելու ու աճեցնելու մասնագետ նախարարն էլ թերևս պետք է հիշեր իր աճման ողջ պրոցեսը, դրանում ներդրում ունեցած անձանց, սթափվեր ու չառաջնորդվեր Մարգարիտ Եսայանի առաջ քաշած գաղափարախոսությամբ։

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը