Իրաքյան քրդերը շրջապատել են ԻՊ վերահսկողության տակ գտնվող Մոսուլը
Քրդական զինված խմբավորումների՝ փեշմերգաների զինյալները երեք կողմից շրջապատել են Մոսուլ քաղաքը, որը գտնվում է «Իսլամական պետության» վերահսկողության տակ։ Այս մասին հաղորդել է իրանյան «Fars News Agency» գործակալությունը։ Իրաքի հյուսիսում տեղակայված Մոսուլի շրջափակումն իրականացվում է ավելի վաղ մշակված գործողության համաձայն՝ այդ քաղաքն ԻՊ զինյալներից ազատելու համար։
«Վերջին մի քանի ամսվա ընթացքում «փեշմերգայի» ուժերը կարողացել են զգալի հաջողությունների հասնել՝ ահաբեկիչներից ազատելով զգալի տարածքներ Մոսուլից արևելք, արևմուտք և հյուսիս», – հայտարարել է «փեշմերգաների» գլխավոր շտաբի պետ Ջամալ Մուհամմեդը։ Գեներալը նաև հաղորդել է, որ նրա ջոկատները հիմա քաղաքին շատ մոտ են գտնվում։
«Ճակատի որոշ հատվածներում մենք մոտեցել ենք Մոսուլին 10-15 կմ հեռավորությամբ։ Մեր վերահսկողության տակ են գտնվում բոլոր կամուրջները Էսկի և էլ–Կազակ շրջաններում, որոնցով իրականացվում է տրանսպորտային հաղորդակցությունը Մոսուլի և Թել–Աֆարի միջև», – հավելել է նա։ Ներկայումս քրդական ռազմականացված ջոկատները մարտնչում են «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ Իրաքյան Քրդստանի սահմաններից շատ հեռու։ Նրանք գրեթե փաստացի վերահսկում են նավթով հարուստ Քիրքուք նահանգը։
Իրաքյան քրդերը շրջապատել են ԻՊ վերահսկողության տակ գտնվող Մոսուլը
Քրդական զինված խմբավորումների՝ փեշմերգաների զինյալները երեք կողմից շրջապատել են Մոսուլ քաղաքը, որը գտնվում է «Իսլամական պետության» վերահսկողության տակ։ Այս մասին հաղորդել է իրանյան «Fars News Agency» գործակալությունը։
Իրաքի հյուսիսում տեղակայված Մոսուլի շրջափակումն իրականացվում է ավելի վաղ մշակված գործողության համաձայն՝ այդ քաղաքն ԻՊ զինյալներից ազատելու համար։
«Վերջին մի քանի ամսվա ընթացքում «փեշմերգայի» ուժերը կարողացել են զգալի հաջողությունների հասնել՝ ահաբեկիչներից ազատելով զգալի տարածքներ Մոսուլից արևելք, արևմուտք և հյուսիս», – հայտարարել է «փեշմերգաների» գլխավոր շտաբի պետ Ջամալ Մուհամմեդը։
Գեներալը նաև հաղորդել է, որ նրա ջոկատները հիմա քաղաքին շատ մոտ են գտնվում։
«Ճակատի որոշ հատվածներում մենք մոտեցել ենք Մոսուլին 10-15 կմ հեռավորությամբ։ Մեր վերահսկողության տակ են գտնվում բոլոր կամուրջները Էսկի և էլ–Կազակ շրջաններում, որոնցով իրականացվում է տրանսպորտային հաղորդակցությունը Մոսուլի և Թել–Աֆարի միջև», – հավելել է նա։
Ներկայումս քրդական ռազմականացված ջոկատները մարտնչում են «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ Իրաքյան Քրդստանի սահմաններից շատ հեռու։ Նրանք գրեթե փաստացի վերահսկում են նավթով հարուստ Քիրքուք նահանգը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։