Լրահոս

14.02.2015 13:47


Մարտական դիրքում կրտսեր սերժանտի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Մարտական դիրքում կրտսեր սերժանտի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական դիրքում ժամկետային զինծառայող Արման Օսիպյանի մահվան դեպքի առթիվ։

14.02.2015թ.՝ ժամը 04:40-ի, սահմաններում N մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Սերգեյի Օսիպյանը և մահացել։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։

Կատարվում է նախաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը