Ժամանակի սղության պատճառով համացանցերից նոր եմ տեղեկացել և մեծ ցավ եմ ապրում, որ նման մեկին սպարապետ Վազգեն Սարգսյանի մահից հետո, հակադրվելով մի շարք ԵԿՄ վարչության անդամների հետ, Սասուն Միքայելյանի հետ դարձրեցինք ԵԿՄ նախագահ այն պարագայում, որ ԵԿՄ սովորական անդամ էլ չէիր:
Խոսքս քո մասին է, Մանվե՛լ:
Հիշի՛ր արտահայտածդ բառերը այն ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի աշխատասենյակում, ուր հակադարձում էիր մեր առաջարկին՝ ասելով. «Իդա ես խոսալ գիդա՞մ, որ դառնամ ԵԿՄ նախագահ, ինձնից յան տվեք»:
Իսկ մենք քեզ համոզում էինք, որ խոսողը մենք կլինենք, քեզանից միայն կազմակերպության համար շոգեքարշի դերում Արցախի հերոս լինելն է պետք. այդքանը այդ մասին, ուրացո՛ղ ընկեր: Ուրացման ու դավաճանության դաշտում շատ օրինակներ կարող եմ բերել, բայց չեմ ուզում իջնել քո մակարդակին. պարզապես ժամանակներն են խառը, և կուզենայի ԵԿՄ-ում մնացած կռված տղերքի և երդվյալների միջև եղբայրության կոչ անել և ցանկանալ, որ հայրենասիրական ճերմակ դաշտը չդարձնեն նենգամտության և չարամտության դաշտ: Բայց պիտի արձագանքեմ քո կողմից արտահայտած այն մտքին, որմ իր մեջ իմ հասցեին միայն թույն ու մաղձ էր պարունակում, Մանվե՛լ, իբր ես զոհված իմ եղբորը թողել և փախել եմ կռվի դաշտից:
Խնդա՛մ վրեդ: Մի ժամանակ «իդա խոսալ չգիդայիր», հիմա ՀՀԿ-ի ամբիոնից նենց լուրջ բաներից ես խոսում, հա՞:
Չէի բորբոքվի, եթե ցավոտ տեղիս չկպնեիր: Եղբայրս իմ կյանքում իմ հոգու ցավն է, որի մահով տառապում եմ մինչ այսօր:
Ուսանող էի, երբ եղբորս մահ սպառնացողին հարվածեցի՝ փրկելով նրան մահից, որի պատճառով 10 տարի դատապարտվեցի: Մարդը իր տեսակը երբեք չի փոխում: Ինչպե՞ս հնարավոր է, որ նույն մարդը նույն եղբորը, որի համար առանց տրտնջալու 10 տարի տառապել է սովետական բանտերում, պատերազմի ժամանակ նրան թողնի մահվան գրկում ու փախչի: Դե, նման բաները քեզ հասանելի չեն: Այն ժամանակները, երբ իմ մեջ թասիբն է խոսել ձեր գյուղում, դու տարված էիր քո «շլամ տեղափոխող գռուզավիկով», թեկուզ այսօր քեզ կարելի է ծափահարել՝ խոսել չիմացող գեղցին գյուղի բարբառն ու քաղաքի խոսակցականն իրար խառնած՝ իր աչքին առաջին բոլշևիկ երևացող երկրի նախագահին չագուչի, մեխի ու նալի տեղն է ցույց տալիս՝ ընդդեմ ժողովրդի:
Իմ տեսակը նմանիդ տեսակի պես փոխվող չի, որոնց մեջ իշխում է նենգամտությունն ու դավաճանությունը: Ապրածդ տարիներն էլ մինչ այսօր չկարողացան սովորացնել քեզ, որ կյանքում ամեն ինչին թյուրիմացությամբ ու սխալմամբ հնարավոր է կպնել, բացի սրբություններից: Արդյոք Երդվյալ ազատամարտիկների միության գոյությունը, որը սրբորեն ծառայելու է հայրենիքին և ժողովրդին, քեզ այդքան խիստ գցել է խանդի ու ջղաձգության դա՞շտ, որից կարող էիր անցնել այն սահմանը, որը կանոնավոր մարդուն թույլատրելի չէր: Ինչո՞ւ ես թույն ու լեղի թափել եղբորս ու իմ հետ կապված այն սուրբ ու ճերմակ դաշտը, որն ինձ համար մի սիրո հեքիաթային մանկության և տխուր ու դառը վերջաբան ունեցող դաշտ է: Լսի՜ր, Մանվե՛լ, ուշադիր խոսում եմ քո հետ էն լեզվով ու օրենքով, որին քչից–շատից ծանոթ ես, որտեղ սևն ու սպիտակը միանգամից են երևում: Թույլ տվածդ «բռակը» աններելի է: Օրերը խախանդվելուց հետո աչքերիս մեջ նայելով՝ «աչոտ» ես տալու:
Իսկ ինչ վերաբերում է քո խոսքով՝ Ղարաբաղի տեղը չիմանալուս, երբ ես 90-ականներից կռվում էի մեր սահմաններում, և Ղարաբաղում դու 92-ից նոր ասպարեզ եկար, իսկ այն հեգնանքիդ, որ Գագիկ Ծառուկյանը սկսել է ազատամարտիկներին ուղարկել սահմանամերձ գոտի, ինքը այդ կազմակերպությունների վրա անշահախնդիր ներդրում է անում, որը ողջունելի է, իսկ դուք ձեր կազմակերպությունները լվացքատուն եք սարքել: Հուսով եմ՝ խոսքիս իմաստն ըմբռնեցիր: Իսկ եթե փորձ անես «լակեյներիդ» սփռել համացանցերով մեկ, ընդդեմ ինձ հորինված սուտ-սուտ բաներ արտահայտվեն, հաստատ խոսք եմ տալիս՝ քեզ համար քո ապրած կյանքի ու տեսակի համար այդ նույն համացանցերում մի նոր էջ կբացեմ, որը չէի ցանկանա, քանի որ դա իմ տեսակը չէ:
Ռուբեն Գևորգյան. «Խնդա՛մ վրեդ»
Ռուբեն Գևորգյանի պատասխանը Մանվել Գրիգորյանին

Երդվյալ ազատամարտիկների միության
նախագահ Ռուբեն Գևորգյան