Աշխարհ

14.02.2015 11:11


Սահակաշվիլին կկոորդինացնի Ուկրաինային զենքի մատակարարումը

Սահակաշվիլին կկոորդինացնի Ուկրաինային զենքի մատակարարումը

Միխայիլ Սահակաշվիլին՝ որպես Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի արտահաստիքային խորհրդական, կկոորդինացնի Ուկրաինային Արևմուտքից զենքի մատակարարումը։ Այս մասին նա ասել է ուկրաինական «Еспресо.TV» հեռուստաալիքի եթերում։

«Հիմա ամենակարևորն ուկրաինային զենքով օգնելն է։ Մոտակա օրերի ընթացքում ես կկոորդինացնեմ դա։ Ես կոնկրետ գերատեսչության հետ չեմ համագործակցում. ես ազատ քաղաքական գործիչ եմ»,–հայտարարել է Սահակաշվիլին։

Այնուհետև նա հավելել է, որ հավանաբար գրասենյակ կունենա Պորոշենկոյի վարչակազմում, տարաբնույթ հարցերի կարգավորման համար տարբեր տեղեր կգնա։ Նա հավաստիացրել է, որ «համընդհանուր այդ պայքարում» մտադիր է լինել «նույնքան ուկրաինացի, ինչպես մնացածը»։

Նախորդ շաբաթ էլ Վրաստանի նախկին նախագահը հեռուտաեթերով հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները կարող են «գրավել ողջ Ռուսաստանը», եթե նրանց համապատասխան գիտելիքներ և զենք տրվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը