Լրահոս

14.02.2015 10:54


Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 14-15-ին արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, 17-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 16-ին, 18-ին՝ առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 14-16-ին էապես չի փոխվի, 17-ի ցերեկը, 18-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում՝
Փետրվարի 14-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 17-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է ձյուն:
Երևանի փետրվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան 18.70C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -22.50C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -1.60C

Այս խորագրի վերջին նյութերը