Կարծիք

14.02.2015 09:38


Սևակ Դանիելյան. «Սարգսյանը հետագա քայլերի հստակ «ճանապարհային քարտեզ» չունի. նա օրվա կուրսով է շարժվելու»

Սևակ Դանիելյան. «Սարգսյանը հետագա քայլերի հստակ «ճանապարհային քարտեզ» չունի. նա օրվա կուրսով է շարժվելու»
Գոյություն ունի «բլիցկրիգ» հասկացողություն, որի տակ հասկանում ենք մի իրավիճակ, երբ հակառակորդը, հավաքելով մի բռունցքի մեջ իր ողջ ուժերը, կենտրոնացնելով իր ողջ ռեսուրսը մեկ ուղղությամբ՝ լայնածավալ գրոհ է սկսում՝ հույս ունենալով արագ լուծել իր խնդիրները:

Երբ Սերժ Սարգսյանը «բեսեդկայի» մակարդակի ելույթ ունեցավ ու «ֆաս» հրաման տվեց իր մանր-մունր թափթփուկներին, նա, հավանաբար, հույս ուներ երկու-երեք օրում լուծել Ծառուկյանի ու ԲՀԿ-ի հարցը: Սակայն թե՛ Ծառուկյանի, թե՛ ԲՀԿ-ի ու ԲՀԿ-ական ԶԼՄ-ի արձագանքը թույլ է տալիս ասել, որ Սարգսյանի պլանը ձախողվեց. բլիցկրիգը տապալվել է: Աշոտյանի, Շարմազանովի, «փուչիկ» Կարենի ու այլ ՀՀԿ-ական ֆունկցիոներների հուզական ու պնակալեզային բնույթի ելույթներն իրենց նպատակին չհասան. այս երկրում ոչ ոք չի վախենում, ու ոչ ոք չի պատրաստվում նահանջել:

Բլիցկրիգը տապալվեց, հակահարվածը հզոր էր, ու ակնհայտ է, որ Սարգսյանը հետագա քայլերի հստակ «ճանապարհային քարտեզ» չունի. նա օրվա կուրսով է շարժվելու: Իսկ ահա ԲՀԿ-ում հստակ գիտեն, թե ինչպես ճնշել Սերժին ու նրան հեռացնել իշխանությունից պետության համար ամենաանվտանգ ձևով:

Հաղթանակը մոտ է, և մենք բոլորս միասին կազատվենք չարի ու գաղջի իշխանությունից:
Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը