Լրահոս

14.02.2015 09:26


Աշխարհի մի շարք երկրներում այսօր նշվում է սիրո տոնը՝ Սբ. Վալենտինի օրը

Աշխարհի մի շարք երկրներում այսօր նշվում է սիրո տոնը՝ Սբ. Վալենտինի օրը

Փետրավարի 14–ը՝ Սուրբ Վալենտինի օրը, որպես սիրո տոն՝ Եվրոպայում նշվում է 1777թ.–ից։

Լեգենդը պատմում է, որ Տերնի եպիսկոպոսը, որը մի երիտասարդ էր, հատուկ մոտեցում էր ցուցաբերում երիտասարդ սիրահարների հանդեպ, օգնում էր գրել նամակներ` սիրո խոստովանությամբ, հաշտեցնում էր գժտվածներին, տալիս էր ծաղիկներ երիտասարդ հարսնացուներին: Բայց այդ ժամանակ Հռոմի կայսրը կայսերական զինվորներին արգելում էր սիրահարվել և ամուսնանալ, իսկ Վալենտինը գաղտնի պսակադրում էր զինվորներին:

Երբ Վալենտինը բանտում էր, սիրահարվում է իր դահճի կույր աղջկան և բուժում նրան: Ասում են՝ դահիճը Վալենտինին խնդրել է բուժել իր աղջկան, իսկ նա էլ սրբին է սիրահարված եղել:

Մինչ մահը նա թողել է հրաժեշտի նամակ և ստորագրել՝ «Քո Վալենտին», այստեղից են առաջացել «Վալենտինի բացիկները» և հենց ինքը տոնը:

Վալենտինի մահվան օրը համընկնում էր հռոմեական տոներին, որոնք կատարվում էին Հունոնա սիրո աստվածուհու պատվին: Այդ օրը Հռոմում համարվում էր գարնան սկիզբ:

Այսօր սուրբ Վալենտինի օրը դարձել է բոլոր ժողովուրդների սիրելի տոներից մեկը: Բոլոր տոնական խենթ արարքները, որոնք կատարում են բոլորովին նորմալ մարդիկ, անհնար է հաշվել, ինչպես, օրինակ՝ սիրտ բացիկներ, կոնֆետներ, օծանելիք և ծաղիկներ նվիրելը և այլն:

Վալենտինի օրվա դասական խորհրդանիշ են համարվում կարմիր վարդերը, որոնք, համաձայն հնամյա լեգենդի, ասոցացվում են սիրո և գեղեցկության հունական աստվածուհու հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը