Լրահոս

14.02.2015 00:25


Հայտնաբերվել է զինամթերք

Հայտնաբերվել է զինամթերք

Փետրվարի 13-ին, ժամը 09.52-ին ՏԿԱԻՆ-ում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Արարատ-Սուրենավան հատվածի 3-րդ կմ-ում` «Արարատ 3» հակակարկտային կայանի մոտակայքում՝ Կախանովի ջրանցքում, զենք-զինամթերքի որոնման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խումբը և մեկ մարտական հաշվարկ:
ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խմբի կողմից հայտնաբերվել և դուրս են բերվել «РПГ-7» հակատանկային նռնականետի 7 կրակոց, տարբեր տրամաչափի 100 փամփուշտ, որոնք ժամը 18.37-ին` ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորական խմբի կողմից տեղում ոչնչացվել են:

***

Փետրվարի 12-ին, ժամը 09.40-ին Մ-2 միջպետական ավտոճանապարհի Արարատ-Սուրենավան հատվածի 3-րդ կմ-ին՝ «Արարատ 3» հակակարկտային կայանի մոտակայքում՝ Կախանովի ջրանցքում, զենք-զինամթերքի որոնման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խումբը, մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խմբի կողմից հայտնաբերվել և դուրս են բերվել «РПГ» հակատանկային նռնականետի 18 կրակոց, տարբեր տրամաչափի 20 փամփուշտ և «Արարատ ցեմենտ» ՓԲԸ-ի պոմպակայանի մոտակայքում՝ ջրանցքում՝ 13 նռնակ, 2 փամփշտակալ և տարբեր տրամաչափի մոտ 1500 փամփուշտ, որոնք ժամը 18.24-ին ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորական խմբի կողմից տեղում ոչնչացվել են:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ՏԿ և ԱԻՆ ՓԾ ՓՈւՎ պետը, ոստիկանության մարզային վարչության քննիչը և ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժեներական ծառայության պետը:

Որոնողական աշխատանքները կշարունակվեն ս. թ. փետրվարի 13-ին:

***

Փետրվարի 10-ին, ժամը 11.24-ին Մ-2 միջպետական ավտոճանապարհի Արարատ-Սուրենավան հատվածի 3-րդ կմ-ում` «Արարատ 3» հակակարկտային կայանի մոտակա ջրացքում, զենք զինամթերքի որոնման աշխատանքները վերսկսկելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորների խումբը, ՄՓՎ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

ՀՆՓԱԻ կենտրոնի և ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորական խմբերի կողմից հայտնաբերվել և տեղում ոչնչացվել են «РПГ» հակատանկային նռնականետի 27 կրակոց, «АГС» հաստոցավոր ավտոմատ նռնականետի 10 կրակոց, ГП տիպի նռնականետի 9 կրակոց և «АК-74» տիպի ինքնաձիգի 5 փամփշտակալ:

Որոնողական աշխատանքները կշարունակվեն փետրվարի 11-ին:

***

Փետրվարի 9-ին, ժամը 09.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սուրենավան-Արարատ ավտոճանապարհի մոտակայքում հայտնաբերվել է զենք զինամթերք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորները:

«Արարատ-3 » հակակարկտային կայանի մոտակայքում ՀՆՓԱԻ կենտրոնի և ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորական խմբերի կողմից հանվել և տեղում ոչնչացվել են՝ «РПГ» հակատանկային նռնականետի 34 կրակոց և կրակոցի 6 ռեակտիվ մաս, 7.62 մմ 1200 փամփուշտ, «АГС» հաստոցավոր ավտոմատ նռնականետի 30 նռնակ և «Ф-1» տիպի 4 նռնակ:

Ժամը 09.37-ին Մ-2 միջպետական ավտոճանապարհի Արարատ-Սուրենավան հատվածի 3-րդ կմ-ում` «Արարատ 3» հակակարկտային կայանի մոտակա ջրանցքում, զենք-զինամթերքի որոնման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խումբը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 18.03-ին ՀՆՓԱԻ կենտրոնի և ՀՀ ՊՆ N զ/մ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերվել և տեղում ոչնչացվել են «РПГ» հակատանկային նռնականետի 26 կրակոց և «АГС» հաստոցավոր ավտոմատ նռնականետի 10 կրակոց:
Որոնողական աշխատանքները կշարունակվեն ս.թ. փետրվարի 12-ին:

Այս խորագրի վերջին նյութերը