Կարծիք

13.02.2015 22:25


Անահիտ Մութաֆյան. «Ես ուզում եմ ունենալ Գագիկ Ծառուկյանի նման առաջնորդ»

Անահիտ Մութաֆյան. «Ես ուզում եմ ունենալ Գագիկ Ծառուկյանի նման առաջնորդ»

Ուղիղ մի քանի օր առաջ կայքերից մեկին հարցազրույց էի տվել ու ասել, որ ես երբեք կուսակցական չեմ դառնա, բայց այսօր պահը հասունացավ, այո, հասունացավ, ու հենց վաղն առավոտյան իմ առաջին գործն եմ համարում գնալ ԲՀԿ գրասենյակ և դիմում գրել: Սա ոչ առնետավազք չէ, քանզի ես կուսակցական չեմ, ոչ էլ շահի կողմը վազելու փորձ...Ես ուզում եմ ունենալ Գագիկ Ծառուկյանի նման առաջնորդ, լինել նման ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ թիմի անդամ...Այդ թիմը համալրված է գրագետ, կոռեկտ ու ադեկվատ մարդկանցով...Ես պատրաստ եմ լինել մի ուժի կողքին, ով պատրաստ է կանգնել ժողովրդի կողքին, ով մտածում է իմ ու ձեր ապագայի մասին...Կոչ եմ անում իմ բոլոր արվեստագետ ընկերներին, որոնք լռում են, տանում են այս ամենը, ոտքի կանգնել, մի կողմ թողնել անտարբերությունը և ոտքի կանգնել: Լռելով՝ այսօր մենք սնում ենք ու չաղացնում ենք վաղվա հանցագործին, ով չբավարարվելով կողոպուտով՝ արդեն սկսել է ծեծն ու սպանությունները...Կոչ եմ անում նաև իմ հանդիսատեսին ու հեռուստադիտողին, ովքեր հավատում են ինձ, ոտքի կանգնել ու միանալ ինձ, կրկնել նույն քայլը, ինչ ես եմ անում...

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը