Կարծիք

13.02.2015 22:30


«Այդ ամենը, ինչ ասում եք, հենց ձե՛ր քաղաքական ձախողումների մասին է»

«Այդ ամենը, ինչ ասում եք, հենց ձե՛ր քաղաքական ձախողումների մասին է»

Խախտելով խոստումս, որ այլևս որևէ քաղաքական գրառում չեմ կատարելու իմ ֆեյսբուքյան էջում՝ պետք է ընդգծեմ, որ չէի կարող չանդրադառնալ երեկվա Սերժ Սարգսյանի ելույթին ՀՀԿ խորհրդի նիստին, որտեղ Սերժ Սարգսյանը հանդես է եկել «ծրագրային» ելույթով, որն իրականում նվիրված է եղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Չեմ կարող չշեշտել, որ Սերժ Սարգսյանի ելույթը զուրկ էր քաղաքական էթիկայի նորմերը պահապանելու չափանիշներից, որոնց պետք է հետևեր եկրի գլխավոր «առաքելությունը» ստանձնած անձնավորությունը:
Թե ինչպիսի որակական գնահատկաններ տվեց Սերժ Սարգսյանը Ծառուկյանի հասցեին` ես ընդամենը կասեմ, որ այո՛ «պարոն», բոլորի համար գաղտնիք չէ, որ այդ ամենն ինչ ասում եք հե՛նց ձեր քաղաքական ձախողումների մասին է:
Այո՛ հենց դուք, միջազգային կառույցներում մշտապես «բացակա» դիրքորոշումներով եք հանդես գալիս:
Այո՛ դուք չեք հասկանում, թե ինչ տեքստեր եք ընթերցում ու հրամցնում ձեր թիմակիցներին:
Հենց դու՛ք ու ձեր մտերմիկ շրջանակների «ջանքերի« շնորհիվ է, որ Հայաստանը կանգնել է լուրջ ճգնաժամի առջև:
Այո դուք` ունենալով մենաշնորհ բոլոր ոլորտներում, սնանկացնում եք գոյատևման պայքարի մեջ մտած ժողովրդին: Հե՛նց դուք խայտառակում եք մեզ բոլորիս այնտեղ, որտեղ պետք է ներկայանայիք հավուր պատշաճի` ներկայացնելով մեր խնդիրներն ու հուզող հարցերը:

Գայանե Եղիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը