Փաստաբան. «Սա ժողովրդի անմիջական իշխանության դրսևորման պատմական փուլ է»
Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իմպիչմենթի գործընթացի մասին խոսելիս պետք է ներկայացնել դրա բոլոր փուլերը։
«Առաջին քայլն է 44 ստորագրությունը, այնուհետև, եթե նույնիսկ ենթադրենք, որ հնարավոր է սահմանադրական դատարանի դրական եզրակացություն ստանալ, ապա պետք է լինելու ԱԺ-ի 2/3-ը, ինչն այսօր անհնար է, հետևաբար ո՞րն է այս գործընթացի իմաստը, և ո՞ւր է դա տանելու ... փակուղի»,–գրել է նա՝ հավելելով, որ հիմա ժողովուրդը պետք է անմիջականորեն ձեռնամուխ լինի իրեն պատկանող իշխանությունը վերցնելու գործընթացին.
«Սա ժողովրդի անմիջական իշխանության դրսևորման պատմական փուլ է...»։

7or.am