Կարծիք

13.02.2015 16:52


««Մոսկովսկայա պրավդա» թերթի հոդվածի համար իշխանությունները վճարել են 12 000 դոլար»

««Մոսկովսկայա պրավդա» թերթի հոդվածի համար իշխանությունները վճարել են 12 000 դոլար»

Պարզվում է, որ «Մոսկովսկայա պրավդա» թերթի հայտնի հոդվածը, որն անդրադառնում էր Գագիկ Ծառուկյանի մոսկովյան վերջին այցին, իրականում Բաղրամյան 26-ի հերթական մախինացիան է:
Մասնավորապես, լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ հոդվածը «Մոսկովսկայա պրավդա» թերթում տպագրվել է Բ26-ից պատվերով և որոշակի կլորիկ գումարի՝ 12 000 դոլարի դիմաց:
Հիշեցնենք, որ թերթը գրել էր, թե Գագիկ Ծառուկյանի այցի ընթացքում, իբր, եղել են միայն շարքային-ճանաչողական այցեր «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչների հետ, իսկ ռուսաստանյան էլիտայից, իբր, ԲՀԿ ներկայացուցիչները հանդիպել են միայն Պետական դումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու հետ:
Հաշվի առնելով այն, որ լրատվական դաշտում ով վճարում է՝ նա էլ պատվիրում է բովանդակությունը՝ հասկանալի է դառնում, որ «Մոսկովսկայա պրավդա» թերթի հոդվածի բովանդակությունն ամբողջությամբ գրվել է Բաղրամյան 26-ում և գումարի հետ ուղարկվել թերթի խմբագրություն, որն էլ գումարի դիմաց տեղադրել է այն իր էջում:
Այս խառնաշփոթ և հապճեպ գործողությունները վկայում են, որ Բաղրամյան 26-ում իրական խուճապ է առաջացրել Գագիկ Ծառուկյանի՝ Մոսկվա կատարած այցը, ինչի պատճառով նրանք դիմել են նման քայլերի՝ ռուսական լրատվամիջոցում 12 000 դոլար գումարով պատվիրված կեղծ հոդվածով փորձելով կեղծել իրականությունը:

Աշոտ Դիլանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը