Եգիպտոսի օրինակին է հետևել Հորդանանը. երկրում ցույցեր են տեղի ունենում
Հազարավոր հորդանանցիներ, հետևելով Թունիսի և Եգիպտոսի քաղաքացիներին, դուրս են եկել Ամմանի և այլ քաղաքների փողոցներ ու պահանջում են երկրի իշխանությունների հրաժարականը։
Սակայն ի տարբերություն Թունիսի և Եգիպտոսի՝ հորդանանցիները պահանջում են ոչ թե նախագահի, այլ կառավարության հրաժարականը՝ վարչապետ Սամիր ար-Ռիֆաիի գլխավորությամբ։
Փորձագետների հաշվարկներով՝ Ամմանի փողոցներում բողոքի են դուրս եկել 3500 մարդ։ Նրանցից շատերը հանդիսանում են ընդդիմության, արհմիությունների և ծայրահեղական կազմակերպությունների անդամներ։
Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը՝ ցուցարարների ելույթները ավանդաբար ուղեկցվում են գնաճի զսպման և գործազրկության մակարդակի նվազեցման պահանջներով։