Քաղաքական

13.02.2015 15:31


Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր–Պետրոսյանի հանդիպումն ավարտվել է

Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր–Պետրոսյանի հանդիպումն ավարտվել է

«Եռյակի» շրջանակներում տեղի են ունենում երկկողմ հանդիպումներ, որոնց նպատակը Սերժ Սարգսյանի ելույթից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի քննարկումն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը և ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը:

Քիչ անց տեղի է ունենալու նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և կուսակցության ներկայացուցիչների հետ:

Այս ձևաչափի քննարկումները շարունակվելու են ևս մեկ-երկու օր, որից հետո «եռյակը» հասարակությանն է ներկայացնելու հետագա անելիքները:

ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ

Իվետա Տոնոյան

Այս խորագրի վերջին նյութերը